16 մարտի 2007 - 18:40 AMT
Հայաստանի Ազգային-դեմոկրատական կուսակցության ցուցակ են մտել 77 թեկնածու
Հայաստանի Ազգային-դեմոկրատական կուսակցության ցուցակը (առաջնորդ` Շավարշ Քոչարյան) առաջիկա ընտրություններին (մայիսի 12) համամասնական համակարգով ներկայացված է լինելու 77 թեկնածուներով: Ցուցակի թեկնածուների 60 տոկոսը հանդիսանում են ԱԴԿ անդամներ, 40 տոկոսը ոչ կուսակցական քաղաքացիական նախաձեռնության երեք խմբերի ներկայացուցիչներ են:

Ցուցակի 35 տոկոսը կազմում են կանայք, 15 տոկոսը` 30-ը չբոլորած երիտասարդներ: Առաջին հնգյակում նաեւ կանայք են ընդգրկված, առաջին տասնյակը կազմում են մինչեւ 30 տարեկան անձինք եւ ոչ կուսակցական քաղաքացիական նախաձեռնության երեք խմբերի չորս ներկայացուցիչ, հաղորդում է Regnum-ը: