10 հունիսի 2016 - 21:34 AMT
Lenovo-ն ծալվող էկրանով պլանշետի և սմարթֆոնի նախատիպեր է ցուցադրել

Lenovo ընկերությունը ցուցադրել է ծալվող էկրաններով գաջեթների աշխատող նմուշներ Lenovo Tech World 2016 շնորհանդեսի ժամանակ:

Ինչպես հայտնում է Engadget-ը, ցուցադրվել է ծալվող էկրանով, ձեռնոցի վերացվող սմարթֆոն ու երկու հավասար կեսի ծալվող պլանշետ, որը ծալելուց հետո որպես բջջային հեռախոս է կարելի օգտագործել:

Ցուցադրված մոդելները վաճառքի հանվելիք սմաթֆոնի ու պլանշետի նախատիպեր չեն. Ընկերությունը պարզապես նպատակ է ունեցել ճկուն գաջեթների կիրառման հնարավորությունները ցուցադրել:

Այնուամենայնիվ, նմանատիպ գաջեթները կարող են և դրվել սերիական արտադրության:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ճկվող էկրաններով սմարթֆոններ է պատրաստվում ցուցադրել նաև Samsung-ը: Դրանք հնարավոր է, ներկայացվել 2017 թվականի ընթացքում: