17 մարտի 2007 - 13:59 AMT
Իրավական տեսանկյունից, ՎՈՒԱՄ-ը գոյություն չունի
Ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպությունը ՎՈՒԱՄ-ը գոյություն չունի իրավական տեսանկյունից, քանի որ անհրաժեշտ փաստաթղթերը վավերացրել են միայն Ադրբեջանն ու Վրաստանը: Այդ մասին հայտնել է ՎՈՒԱՄ գլխավոր քարտուղար, Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Վալերի Չեչելաշվիլին: Նա նշել է, որ այլ երկու պետություններ Մոլդովան եւ Ուկրաինան փաստաթղթերի վավերացումը կավարտեն առաջիկա երկու ամիսների ընթացքում, իսկ դրանից հետո Կիեւում կսկսի գործել միջազգային քարտուղարություն: «Դրանից հետո հնարավոր է նոր անդամների ընդունում»,- ասել է նա, հավելելով, որ կազմակերպության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել մի շարք միջազգային կազմակերպություններ, Ճապոնիան, Ղազախստանը, Արեւելյան Եվրոպայի երկրներն ու Չինաստանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: