11 հունիսի 2016 - 15:34 AMT
Սիրիական բանակը կասեցրել է ԻՊ մահապարտների գրոհը Ռաքքայում

Սիրիացի զինվորականները հետ են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտների գրոհը Ռաքքայի գավառի հարավ-արևմուտքում: Այդ մասին հայտնել է ռազմական աղբյուրը:

Ըստ նրա, 5 գրոհողներից 4-ը հասցրել են պայթեցնել իրենց: «Հինգերորդին հաջողվել է ձերբակալել, նա ընդամենը 13 տարեկան է: Մյուս մահապարտները մոտ 16 տարեկան էին»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հունիսի սկզբին կառավարական զորքերը հարձակման են անցել Համա գավառի Ասրիա շրջանից` Ռաքքա քաղաքի ուղղությամբ, որը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հիմնական հենարանն է համարվող: Բանակը բավականին մոտեցել է քաղաքի արվարձաններում գտնվող բնակավայրերին:

Ավելի վաղ քրդական և արաբական ջոկատներից բաղկացած Սիրիայի ժողովրդավարական ուժերը (SDF) ավելի վաղ հայտարարել էին Ռաքքայի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Գրոհին աջակցում է ԱՄՆ գլխավորած կոալիացիան, որը ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայիններին Սիրիայում և Իրաքում:

Քրդերը «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրել են 3 բնակավայր` Քարտաժան, Էլ Ֆատիսաը, Հադրիյաթը: «Հյուսիսային Սիրիայի դաշնային տարածաշրջանը» հռչակվել է մարտին սիրիական Քրդստանի և հարևան շրջաններում: Պաշտոնական Դամասկոսը կտրուկ դեմ է երկրի դաշնայնացմանը: Միջազգային հանրությունը, այդ թվում ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, վաղաժամ են համարում այդ քայլը: