13 հունիսի 2016 - 11:02 AMT
ՀՀ հավաքականի հարձակվող Սարկիսովը կարող է «Կուբան» տեղափոխվել

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» ու Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը հնարավոր է փոխի ակումբային գրանցումը:

29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Կրասնոդարի «Կուբանը», Sportbox.ru-ին հղումով գրում է Armsport.am-ը: Նախորդ մրցաշրջանի արդյունքներով ռուսական ակումբը հայտնվել էր ՖԱԼ-ում:

Արթուր Սարկիսովը Ռուսաստանի առաջին դիվիզիոնում 2015-2016 մրցաշրջանում անցկացրած 25 խաղում խփել է 4 գոլ: