13 հունիսի 2016 - 17:39 AMT
Բռնցքամարտիկներ Աբգարյանն ու Մարությանը՝ երիտասարդների ԵԱ բրոնզե մեդալակիրներ

Անապայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հունիսի 13-ին ռինգ դուրս եկան եզրափակչի մասնակիցները:

49 կգ քաշային Արսեն Աբգարյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը պարտվել են Վրաստանը ներկայացնող մարզիկներին և նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Հունիսի 13-ին մրցահարթակ դուրս կգան նաև 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: