13 հունիսի 2016 - 21:07 AMT
Facebook-ը ջնջելու է iPhone օգտատերերի որոշ լուսանկարներ՝ Moments հավելվածը չներբեռնելու դեպքում

Facebook սոցիալական ցանցը հուլիսի 7-ից պլանավորում է սկսել ջնջել սոցցանցում օգտատերերի տեղադրած որոշ լուսանկարներ:

Խոսքն iPhone օգտատերերի՝ ավտոմատ սինքրոնիզացվող փակ ալբոմներում տեղադրված լուսանկարների մասին է: Դրանք պահպանելու համար հարկավոր կլինի ներբեռնել Moments հավելվածը:

Ենթադրվում է, որ սոցցանցը դիմում է նման քայլի հավելվածի առաջխաղացման նպատակով, գրում է CBS News-ը:

Այլ լուսանկարների վրա նորամուծությունը չի տարածվի:

2012 թվականին iOS-օգտատերերը ստացան հնարավորություն սինքրոնիզացնել հեռախոսները Facebook հաշվի հետ: Լուսանկարներն ավտոմատ կերպով պահպանվում էին սոցցանցում ստեղծված փակ ալբոմում: