13 հունիսի 2016 - 20:01 AMT
Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են կեղծ ուղեգրեր պատրաստելու համար

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում առողջապահության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել:

ԻՆչպես հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից, ձերբակալվածներն են ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։

Նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: