14 հունիսի 2016 - 21:09 AMT
Facebook-ը տեսամեկնաբանություններ թողնելու հնարավորություն է մտցնում

Facebook սոցիալական ցանցը գործարկել է գրառումներին վիդեոմեկնաբանություններ կցելու հնարավորություն:

Տեսանյութով մեկնաբանելու համար պետք է ներբեռնել այն մեկնաբանության դաշտում այնպես, ինչպես այսօր դա արվում է լուսանկարով մեկնաբանելու դեպքում: Ապագայում հնարավորություն կստեղծվի նաև տեղադրել տվյալ պահին նկարահանված տեսագրությունները:

Որևէ սահմանափակումներ՝ տեսանյութի երկարության ու ֆորմատի վերաբերյալ այս պահին չեն նախատեսվում:

Նորամուծությունը թեստավորման փուլում է ու կարող է թերություններ պարունակել:

2016 թվականի ապրիլից սոցցանցը գործարկել է Facebook Live գործառույթն՝ ուղիղ հեռարձակումներ ապահովելու համար: