14 հունիսի 2016 - 15:19 AMT
Թեթև աթլետիկայի ՀՀ հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների առաջնության 7-րդ տեղում

Եվրոպայի փոքր երկրների առաջնության հեռացատկում և վազքային մրցաձևերում աթլետիկայի Հայաստանի թիմը 42 միավորով գրավել է 7-րդ տեղը՝ ընդհանուր հաշվարկում:

Հայաստանը ներկայացել էր 13 մարզիկրով՝ 6 տղա և 7 աղջիկ:

Տղամարդկանց 3000 մ վազքում Երվանդ Մկրտչյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Ամալիա Շարոյանը կանանց հեռացատկում 5,84 մ արդյունքով արժանացել է բրոնզե մեդալի: 15-ամյա արագավազորդուհի Գայանե Չիլոյանը կանանց 200 մ վազքում գրավել է 4-րդ տեղը, իսկ 100 մ վազքում ճանաչվել 5-րդը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Առաջությանը մասնակցել է ընդհանուր 18 երկիր՝ Անդորրա, Ալբանիա, Հայաստան, Բոսնիա, Կիպրոս, Մակեդոնիա, Վրաստան, Ադրբեջան, Ջիբրալթար, Իսլանդիա, Կոսովո, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոլդովա, Չեռնոգորիա, Սան Մարինո և Մոնակո: