14 հունիսի 2016 - 18:06 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ Եվրո 2016-ի առաջնության Հայաստանում ցուցադրման հովանավոր

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կողմից ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ցուցադրման հովանավորն է:

Երկար սպասված իրադարձությունը լավ առիթ է՝ սիրելի թիմերի խաղը վայելելու և դրանց երկրպագելու համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հ1 հեռուստաընկերության հետ ստորագրել է բացառապես հովանավորչական պայմանագիր, և ՈՒԵՖԱ-ի խաղերի հեռարձակմանն առնչվող հարցերին միջամտելու իրավունք կամ արտոնություն չունի:

«Եվրո-2016»-ի պաշտոնական հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը ֆուտբոլասերներին հնարավորություն է ընձեռում հետևելու Եվրոպայի առաջնության բոլոր 51 հանդիպմանը:

Տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձության հանդիպումները մեկնաբանում են առաջին ալիքի մեկնաբաններ Կարեն Գիլոյանը, Սլավա Սարգսյանը, Ռոբերտ Գասպարյանը, ինչպես նաև մեկնաբաններ Էդուարդ Քալանթարյանը, Խաչիկ Չախոյանը, Վահան Ղարիբյանը և Սուրեն Բաղդասարյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի 15-րդ առաջնությունը կանցկացվի Ֆրանսիայում հունիսի 10-ից հուլիսի 10-ը: Ֆրանսիական մարզադաշտերը հյուրընկալում են 24 հավաքականի: