15 հունիսի 2016 - 09:32 AMT
Շփման գծում պահպանվել է հարաբերական անդորրը

Հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:

Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային զինատեսակներից: