15 հունիսի 2016 - 13:21 AMT
Հայաստանը` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի փոխնախագահ

Հայաստանը այն 21 պետությունների թվում է, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի փոխնախագահությունը կստանձնեն ՄԱԿ ԳՎ 71-րդ նստաշրջանում:

Հայաստանն ընտրվել է Արևելյան Եվրոպայի երկրներից:

Արևմտյան Եվրոպայից ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի փոխնախագահ երկրների շարքում ընտրվել են Բելգիան և Գերմանիան: Կոնգոն, Կոտ դ’Իվուարը, Ջիբուտին, Մավրիտանիան, Նիգերիան և Զամբիան ընտրվել են Աֆրիկայից: Բանգլադեշը, Նեպալը, Սոլոմոնյան կղզիներն ու Թուրքմենստանը` Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանից, Բահամյան կղզիները, Բելիզն ու Էլ Սալվադորը` Լատինական Ամերիկայի և Կարիբյան ծովի ավազանի տարածաշրջանից, ասվում է ՄԱԿ պաշտոնական կայքում:

21 փոխնախագահների թվում են նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները` Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները: