20 մարտի 2007 - 17:40 AMT
Ֆրանսիայի նախկին նախագահ. Եվրամիությունը Թուրքիայի տեղը չէ
«Թուրքիան չի կարող դառնալ Եվրամիության անդամ, դա նրա տեղը չէ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար Դ' Էստենը: Նրա խոսքերով, Թուրքիան երբեք եվրոպական երկիր չի եղել եւ անիմաստ է խոսել այդ մասին: «Եվրոպան երբեք Թուրքիային ԵՄ չի ընդունի, որովհետեւ այն կլինի Եվրոպայի ամենաաղքատ եւ խիտ բնակեցված երկիրը: Մենք կարող ենք խնդրի լուծումը գտնել. սերտ համագործակցություն, սակայն ոչ անդամակցություն»,- ասել նա Newsweek ամսագրին տված հարցազրույցում: