20 մարտի 2007 - 19:00 AMT
Մարտի 23-ին Երեւան է ժամանելու Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը
Մարտի 23-ին Երեւան է ժամանելու Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Հայաստանի մայրաքաղաք Երեւանի քաղաքագլուխ Երվանդ Զաքարյաի հետ համաձայնությանը համապատասխան Երեւանում Մոսկվայի տան բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար: Նույնը օրը ռուսական պատվիրակությունը վերադառնալու է Մոսկվա, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:

Մոսկվայի տան հիմնաքարի տեղադրումը կայացել է 2005 թվականի հոկտեմբերի 8-ին Լուժկովի եւ Զախարյանի ներկայությամբ: Նախագծի արժեքն է $10 մլն: