16 հունիսի 2016 - 09:20 AMT
ԱՄՀ տնօրենների խորհուրդը հավանություն է տվել. ՀՀ-ին $22 մլն կհատկացվի

Արտարժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին իր ֆինանսական օգնությունը, ինչը թույլ կտա երկրին ստանալ հավելյալ 22 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Tert.am-ը հիմնադրամի վրա հղումով։

Ըստ հաղորդագրության՝ երկիրը իրականացրել է ստանձնած պարտավորությունները իրեն տամադրված վարկի վերաբերյալ և բարեփոխումներ է կատարել։

Այսպիսով, Հայաստանին 71.5 մլն դոլարի 3-ամյա ֆինանսական աջակցության ծրագիրը կավարտվի։ «Չնայած բարդ արտաքին պայմաններին, ծրագրի իրականացումը բավականին գոհացուցիչ էր, նպատակների մեծ մասը ի կատար է ածվել»,- տնօրենների որոշումը բացատրել է ԱՄՀ-ի փոխտնօրեն Միտսուհիրո Ֆուրուսավան։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները կօգնեն Հայաստանին բարելավել տնեսական իրավիճակը և ինտեգրվել Հարավային Կովկասի էներգետիկ համակարգի մեջ: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան: