16 հունիսի 2016 - 14:16 AMT
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» կրկնապատկում է թռիչքները դեպի Երևան

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը հուլիսի 15-ից սկսած շաբաթական 7 չվերթի փոխարեն կկատարի 14 չվերթ` Կիև- Երևան- Կիև ուղղությամբ:

Երևան-Կիև ուղղությունը վերջին շրջանում սկսել է ավելի պահանջված դառնալ հիմնականում դեպի Եվրոպա մեկնող ուղևորների համար, ասվում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ «Ռոսավիացիան» «Սարատովյան ավիաուղիներ» ընկերությունը Սամարա-Երևան և Սամարա-Թել Ավիվ ուղղություններով կանոնավոր ավիաթռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Դեպի Հայաստան թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ, Իսրայել` մեկ անգամ:

Հայաստանը ձգտում է տարանցիկ երկիր դառնալ ավիափոխադրումների համար: Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Invest Armenia-2016 գործարար համաժողովում: Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը «բաց երկնքի» քաղաքականություն է վարում և արդեն զգալի առաջընթաց ունի, մասնավորապես, բազում ավիաընկերություններ ցանկություն են հայտնել աշխատելու հայկական շուկայում, իսկ մի մասն արդեն արտոնագիր է ստացել:

Ընթերցեք նաև. Nord Wind նոր ավիաընկերությունը Մոսկվա-Երևան թռիչքներ կսկսի