16 հունիսի 2016 - 16:55 AMT
Չերնոգորիան մինչև նոյեմբեր չեղարկում է վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար

Չերնոգորիան 03.06.2016 - 31.10.2016 ժամանակահատվածում վերացնում է ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում:

ՀՀ-ն և Չերնոգորիան 2016-ի սկզբին համաձայնագիր են ստորագրել զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին, որը միտված է աջակցելու իրավասու պետական մարմիններին ու տուրօպերատորներին, նպատակ ունի զարգացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում, խթանելով զբոսաշրջային հոսքերի ավելացումը: