16 հունիսի 2016 - 20:11 AMT
Facebook Messenger-ում հնարավոր կլինի ֆուտբոլ խաղալ

Facebook Messenger բջջային հավելվածում ավելացվել է զրուցակցի հետ վիրտուալ ֆուտբոլ խաղալու հնարավորություն:

Հնարավորությունը փորձարկելու համար պետք է ուղարկել ֆուտբոլային գնդակով էմոձի զրուցակցին: Գործառույթը հասանելի է միայն հավելվածի ամենաթարմ տարբերակն օգտագործողների համար:

Ավելի վաղ Facebook Messenger-ում գործարկվել էր նաև բասկետբոլ ու շախմատ խաղալու հնարավորություն:

Հունիսից սոցցանցը գործորկել է նաև գրառումներին վիդեոմեկնաբանություններ կցելու հնարավորություն: Տեսանյութով մեկնաբանելու համար պետք է ներբեռնել այն մեկնաբանության դաշտում այնպես, ինչպես այսօր դա արվում է լուսանկարով մեկնաբանելու դեպքում: Ապագայում հնարավորություն կստեղծվի նաև տեղադրել տվյալ պահին նկարահանված տեսագրությունները: