2 նոյեմբերի 2002 - 18:54 AMT
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՈՂՋՈՒՆԵԼ ԵՆ ՈՒԵԼՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՐՎՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Վերջերս Ուելսի Ազգային ժողովում կայացել է բրիտանական եւ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ տեղի տարբեր քաղաքական կուսակցությունների հանդիպումը` Ուելսի խորհրդարանականների կողմից ձայների մեծամասնությամբ ընդունված «Տեսակետի հայտարարության» կապակցությամբ, որում Թուրքիային կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Ուելսի Ազգային Ժողովը Միացյալ Թագավորության առաջին օրենսդիր մարմինն է, որն արտահայտել է իր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հանդեպ: