Ռուսաստանն ամբողջովին կատարել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարման մասով իր ստանձնած պարտավորությունները։
Ուրալվագոնզավոդի գլխավորտնօրեն Օլեգ Սիենկոն Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական համաժողովին պատասխանել է Ադրբեջան տանկերի առաքման մասին հարցին՝ ասելով. «Ամբողջովին կատարել ենք, առաքումներն ավարտված են», ՏԱՍՍ-ին հղումով գրում է Aravot.am-ը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2016թ. պետք է ավարտվի նաև ռուսական ԲՄՊ-3-ի առաքումն Ադրբեջան։
Ռուսաստանը 2014թ. պաշտոնապես Ադրբեջան է արտահանել հետևյալ զինատեսակները.
– 65 միավոր տանկեր
– 78 միավոր ռազմական զրահամեքենա
– 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր
Կարդացեք նաև՝ Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում Ադրբեջանին
Ինչպես էր Արևմուտքը հրաժարվում զինել Ադրբեջանին. Զենքի բիզնեսն ու ղարաբաղյան հակամարտությունը