21 մարտի 2007 - 17:48 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարն ու Իսրայելի դեսպանը նշել են երկու երկրների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը
Հայաստանում Իսրայելի նորանշանակ Էհուդ Գոլին (նստաայրը` Երուսաղեմ) ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին հանձնել է իր հավատարմագրերի կրկնօրինակը: Զրուցակիցները համաձայնեցին, որ անհրաժեշտ են գործուն քայլեր` երկկողմ համագործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ, ինչին կնպաստեն փոխայցերը, խորհրդակցությունները ԱԳՆ-ների միջեւ, ինչպես նաեւ` իրավապայմանագրային դաշտի համալրումը: Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներ, իսրայելա-պաղեստինյան եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման հեռանկարները, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: