Բելգիայի իրավապահ մարմինները 12 մարդ են ձերբակալել նոր ահաբեկչությունների նախապատրաստման կասկածանքով: Ուժայինները մոտ 40 շենք են խուզարկել, քննչական գործողությունների շրջանակում 40 մարդ է հարցաքննել, 12-ին ձերբակալել են, հայտնում է Slon.ru-ն Reuters-ի վրա հղումով:
Ըստ դատախազության, ձերբակալվածների միջև կապ կա, նրանք ծանոթ են նաև Նաջիմ Լաաքրուիի հետ, որը 2016-ի մարտի ահաբեկչությունների կազմակերպիչն է:
Ըստ VTM-ի, ձերբակալվածները մտադիր էին ահաբեկչություն իրագործել Եվրո-2016-ի ֆուտբոլային հանդիպումներից մեկի ժամանակ: Պաշտոնապես այդ տեղեկությունները չեն հաստատվել:
Ավելի վաղ Բելգիայի հատուկ ծառայությունները զգուշացրել էին գրոհայինների ակտիվացման մասին և Բելգիայում ու Ֆրանսիայում նոր հնարավոր ահաբեկչությունների մասին:
2016-ի մարտի 22-ին Բրյուսելում 2 պայթյուն տեղի ունեցավ` օդանավակայանում և «Մալբեկ» մետրոյի կայարանում: 32 մարդ զոհվեց: Ըստ հետախուզության տվյալների, որպես թիրախ Բելգիայում ահաբեկիչները կարող են ընտրել 3 վայր` Բրյուսելի մեծ առևտրի կենտրոնը, ամերիկյան արագ սննդի ցանցի ռեստորաններից մեկը և ոստիկանության բաժանմունքը:
Ընթերցեք նաև. Բելգիայի հատուկ ծառայությունները զգուշացրել են Եվրոպայում ԻՊ նոր ահաբեկչությունների մասին