18 հունիսի 2016 - 13:04 AMT
Հռոմի պապի ՀՀ այցի ժամանակացույցը հայտնի է

Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան այցի ժամանակացույցը:

Ուրբաթ, 24 հունիսի

15:35 - Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողություն Մայր աթոռ Ս. Էջմիածնի Մայր տաճարում:

Հռոմի պապի Հայաստանի Հանրապետություն այցը կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

Շաբաթ, 25 հունիսի

11:00 - Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցվող պատարագ Գյումրիի Վարդանանց հրապարակում

19:00 - Էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք Հանրապետության հրապարակում` հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի Ֆրանցիսկոս պապի

Կիրակի, 26 հունիսի

10:00 - Ս. Պատարագի արարողություն Մայր աթոռ Ս. Էջմիածնի բաց խորանում` հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի

Կարդացեք նաև՝ Հռոմի պապ. Ուխտագնացության եմ մեկնում Հայաստան

Մայր տաճարի վերանորոգումը մինչև Հռոմի պապի՝ Հայաստան այցը չի ավարտվի