18 հունիսի 2016 - 15:49 AMT
Արոնյանը մասնակցում է արագ և կայծակնային շախմատի Grand Chess Tour-ին

Հունիսի 17-ին մեկնարկել է Grand Chess Tour մրցաշարքի Լյովենի փուլը:

Մրցաշարի մասնակիցներն են Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն և Վեսելին Թոփալովը: Մրցաշարն անցկացվելու է արագ և կայծակնային շախմատի կանոններով:

Հունիսի 17-ին և 18-ին խաղարկվելու են արագ շախմատի պարտիաները, իսկ 19-ին և 20-ին կայծակնային պարտիաները:

Խաղերն անմիջականորեն կարելի է դիտել այստեղ: