24 մարտի 2007 - 14:18 AMT
Մեթյու Բրայզան գտնում է, որ Ղարաբաղի հարցով բանակցություններում առաջընթաց է գրանցվել
«Արդեն առաջընթաց է գրանցվել Լեռնային Ղարաբաղի կառավարման սկզբունքների հարցում: Մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո նոր հնարավորություններ կհայտնվեն»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, Հայաստանում մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո երկու երկրների նախագահները նորից կհանդիպեն եւ կքննարկեն վերջին պայմանավորվածությունները: «Ես չեմ ցանկանում ասել, որ նրանք վերջնական որոշում կընդունեն, քանի որ կողմերի միջեւ դեռ տարաձայնություններ կան»,- նշել է ամերիկացի փորձագետը, հայտնում է ԱՊԱ-ն: