2 նոյեմբերի 2002 - 18:51 AMT
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
Նոյեմբերի 4-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին: Այցի ընթացքում նախատեսվում են նրա հանդիպումներն, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, Ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Ծրագրված են նաեւ դեսպան Չեչելաշվիլիի ելույթները Երեւանի պետհամալսարանում եւ Ամերիկյան համալսարանում: Նշենք, որ նոյեմբերի 1-ից Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում նախագահում է Հայաստանը` կես տարի ժամկետով: