ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի 5 ամսում աճել է 5.5%-ով՝ 2015-ի առաջին 5 ամսվա համեմատությամբ: Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական, հունիսի 20-ի դրությամբ շտապ հավաքագրված տվյալները:
ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2016-ի հունվար-մայիսին աճել է 6.8%-ով՝ 2015-ի հունվար-մայիսի նկատմամբ:
ՀՀ-ից արտահանումը 2016-ի հունվար-մայիսին աճել է 20.1%-ով՝ 2015-ի նույն ժամանակահատվածի դիմաց: Իսկ ներմուծումը դեպի ՀՀ նշված ժամանակահատվածում աճել է 0.9%-ով:
Ըստ նախնական, մայիսի 20-ի (շտապ հավաքագրված) տվյալների՝ Հայաստանում արտահանման ծավալը 2016-ի հունվար-ապրիլին կազմել է $512.6 մլն՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 21.7%-ով:
Միաժամանակ ներկրման ծավալը նված ծամանակահատվածում ավելացել է 18.4%-ով` կազմելով մոտ $1.156 մլրդ: Այսպիսով, ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը հունվար-ապրիլին՝ 2015-ի հունվար-ապրիլի համեմատությամբ ավելացել է 19.4%-ով՝ կազմելով մոտ $1.669 մլրդ: