25 մարտի 2007 - 15:57 AMT
Վախճանվել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը
Մարտի 25-ին սրտի կաթվածի արդյունքում վախճանվել է Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը:

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ.-ի հունիսի 12, ք. Երեւանում:

1967-1972թթ. Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ` հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում:

1972-74թթ. աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երեւանի մասնաճյուղում, որպես գիտաշխատող, ավագ ինժեներ

1977-78թթ.Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում` գլխավոր ինժեներ

1978-79թթ.Էլեկտրատեխնիկական գործարանում` էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ

1979-90թթ. Առեւտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում` էլեկտրոնիկայի բաժնի վարիչ

1990-94թթ. Հատուկ ծրագրերի պետական վարչությունում` ինֆորմացիայի բաժնի ղեկավար

1994-95թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` կրտսեր գիտաշխատող

1995-1999թթ. Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր

1999թ.-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն»
խմբակցության ղեկավարը

2000թ. մայիսից ՀՀ վարչապետ է

2003թ. ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Ա. Մարգարյանը շարունակեց պաշտոնավարել` ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձեւավորված կոալիցիոն կառավարությունը:

Ամուսնացած է, ունի երկու աղջիկ, մեկ տղա եւ հինգ թոռնիկ: