20 հունիսի 2016 - 19:02 AMT
Ռուսաստանյան դատարանը կքննի Հայրապետյանի դատավճռի օրինականությունը

Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 22-ին կքննի հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի դատավճռի օրինականության հարցը:

Այդ մասին է հայտնում ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը:

Ապրիլի 16-ին դատարանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայրապետյանին՝ մեղավոր ճանաչելով նրան և փաստաբան Սերգեյ Անտոնովին նախկին սենատոր, ցմահ ազատազրկված Իգոր Իզմեստևի մորից $700 հազար շորթելու մեջ: Դատախազը պահանջում էր 7 տարվա ազատազրկում:

2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Որպես հիմնական կասկածյալ անցնում էր Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը և ԱՖԿ «Սիստեմա» սեփականատեր Եվտուշենկովը, Հայրապետյանն այդ գործում համարվում է նրանց գլխավոր միջնորդը:

Ռախիմովն ու Եվտուշենկովը ազատ արձակվեցին, Հայրապետյանը, սակայն, մնաց կալանքի տակ: Նրան մեղադրեցին ցմահ ազատազրկման դատապարտված սենատոր Իզմեստյևի մայրից որդու դատավճիռը բեկանելու հարցում օգնելու պատրվագով 700 հազար դոլար շորթելու մեջ: