26 մարտի 2007 - 15:56 AMT
Հայաստանմի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ մարտի 28-ը Հայաստանում հայտարարվել է սգո օր
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում 2007 թվականի մարտի 28-ին սուգ հայտա֊րարելու մասին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: ՀՀ նախարարություններին, գերատեսչու֊թյուն֊նե֊րին, մարզպետներին, Երեւանի քաղաքապետին հանձնարարվել է Հայաստանում եւ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում սգո օրը իջեցնել ՀՀ պե֊տա֊կան դրոշը: