26 մարտի 2007 - 16:23 AMT
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անսպասելի մահվան կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր խորը ցավակցությունն է հայտնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, երկրի ղեկավարությանը, հանգուցյալի հարազատներին եւ մերձավորներին, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: