22 հունիսի 2016 - 15:53 AMT
Ստեփան Մելքոնյանը՝ ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության պետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ստեփան Մելքոնյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնoրենի տեղակալ - հետախուզության գլխավոր վարչության պետ:

Որոշումը կայացվել է ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մաuը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Գարեգին Մխիթարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնoրենի տեղակալ - հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից: