26 մարտի 2007 - 20:30 AMT
Իրանի նախագահը ցավակցություն է հայտնել Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ
«Մեծ ցավով ստացանք Հայաստանի Հանրապետության երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան լուրը, որը վշտացրեց մեզ»,- ասված է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ցավակցական հեռագրում: Իրանի նախագահն իր խորին վշտակցությունն է հայտնել ՀՀ նախագահին, կառավարությանը եւ ժողովրդին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: