26 մարտի 2007 - 20:36 AMT
Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ «Սահման-2007» զորավարժություններին
Մարտի 27-ին Մոսկվայում կմեկնարկի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ՀԱՊԿ «Սահման-2007» զորավարժությունների հրամանատարաշտաբային ծրագրման առաջին փուլը, որին կմասնակցի նաեւ Հայաստանը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, զորավարժությունները կանցնեն ապրիլի 3-6 Տաջիկստանում, իսկ Մոսկվայում կայանալիք խորհրդակցությանը Հայաստանը ներկայացված կլինի երեք սպաներով: