24 հունիսի 2016 - 11:09 AMT
Հռոմի պապ. Հայաստան ինձ աղոթքներով ուղեկցեք

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստան այցից առաջ՝ հունիսի 24-ին, գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Խնդրում եմ, ուղեկցեք ինձ ձեր աղոթքներով դեպի Հայաստան իմ ուխտագնացության ընթացքում»,-գրել է Հռոմի պապը:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան այցին ընդառաջ ուղերձ է հղել հայությանը, որտեղ ուխտագնացություն է անվանել իր այցը ու խոսել դրա նպատակների մասին:

«Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ իրականացնելու, ինչպես կարգախոսն է ասում, այց առաջին քրիստոնյա երկիր: Ես գալիս եմ որպես ուխտագնաց՝ այս հոբելյանական տարին թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ և ըմպելու ձեր ժայռե՝ ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից», - ասում է Պապն իր ուղերձում:

Կարդացեք նաև՝ Երբ և որտեղ է լինելու Հռոմի պապը. Ժամանակացույցն ու փակ փողոցների ցանկը