Անդամակցելով էներգետիկ ընկերակցությանը (Energy Community)` Վրաստանը կպարտավորվի ազատականացնել երկրի էներգետիկ շուկան, այն ավելի ճկուն ու գրավիչ դարձնելով ոչ միայն սպառողների, այլ նաև պոտենցիալ ներդրողների համար:
Մասնավորապես, սպառողներին դա թույլ կտա ընտրել գազի ու էլէներգիայի մատակարարներին, քանի որ այսօրվա դրությամբ այդ ոլորտներում փաստացի մենաշնորհներ են գործում ի դեմս ընկերությունների, որոնք սպասրակում են կոնկրետ քաղաքներ կամ շրջաններ, հայտնում է Business-Գրուզիան:
Էներգետիկ շուկայի ազատականացումը կվերաբերվի էլէներգիայի և գազի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ շուկային: Դա թույլ կատ էլցանցերն առանձնացնել էլէներգիայի արտադրումից:
Այդպիսով, սպառողը կկարողանա էլէներգիա ու գազ ստանալ տարբեր գներով, սակայն արդեն առկա ենթակառուցվածքների միջոցով:
Որպեսզի էլէներգիան անխափան մատակարարվի, ցանցի սեփականատերը չպետք է սահմանափակի հասանելիությունն այլ ընկերությունների համար:
Բնական գազի ազատ շուկան նույնպես ենթադրում է մրցակցության առկայություն: Գազային ընկերությունները պարտավոր կլինեն տրամադրել իրենց ենթակառուցվածքներն այլ ընկերություններին ևս: Իսկ սպառողը կկարողանա ընտրել մատակարար ընկերությունն ըստ գազի որակի, սակագնի, ծառայությունների որակի և այլն:
Վրաստանում գազի տարեկան սպառումը մոտ 2,4 մլրդ խմ է: Վրաստանը «Շախդենիզ« հանքավայրից ստանում է տարեկան 750-800 մլն խմ գազ, 1,4 մլն խմ` SOCAR-ից և ևս 200 մլն խմ` Ռուսաստանից:Այդպիսով` Վրաստանը սպառվող գազի 88% ստանում է Ադրբեջանից, իսկ 12%-ը` Ռուսաստանից:Ռուսական գազը Վրաստանը ստանում է որպես վարձ իր տարածքով դեպի Հայաստան գազի առաքման համար: 2016-ի առաքումները դեռ ճշտվում են` կախված սպառման մակարդակից::
Նախատեսվում է մինչև 2018 թ. Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գիծ կառուցել, ինչպես նաև այլ համատեղ ծրագրեր իրականացնել: Առաջին փուլում էլէներգիայի փոխադարձ հոսքերի հզորությունը կլինի 350 ՄՎտ, իսկ մինչև 2021թ.` կհասնի 700 ՄՎտ: