24 հունիսի 2016 - 14:44 AMT
ՀՀ-ում սկսել են խաղադրույքներ ընդունել «Գահերի խաղում» զարգացումների վերաբերյալ

«Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալը լայն ժողովրդականության պատճառով երկար ժամանակ է՝ գտնվում է միջազգային բուքմեյքերական ընկերությունների ուշադրության կենտրոնում, որոնք առաջարկում են սերիալը դիտողներին կռահել այս կամ այն դրվագի շարունակությունը:

Տենդենցը հասել է նաև Հայաստան. սերիալի զարգացումների վերաբերյալ խաղադրույքներ է սկսել առաջարկել VivaroBet բուքմեյքերական ընկերությունը:

Հնարավոր է կատարել խաղադրույքներ՝ փորձելով կռահել, թե ով կզոհվի եթերաշրջանի վերջին դրվագում, կգրոհեն արդյոք սպիտակ քայլորդները Պատը, ում առաջինը ցույց կտան դրվագում, դիտորդների քանակը, և այլն:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի ու Հրի երկը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

Կարդացեք նաև. «Գահերի խաղի» նոր սերիայի ցուցադրությունը խափանել է HBO սերվերները