24 հունիսի 2016 - 18:08 AMT
Անդրանիկ Աբովյանը` Գրիգորովիչի «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթում

Հունիսի 19-26-ը Սոչիում անց է կացվում «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթը՝ նվիրված կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի ծննդյան 125-ամյակին։

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանից «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթին մասնակցում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի պարող Անդրանիկ Աբովյանը:

Մրցույթի կարգի համաձայն մասնակիցները կներկայացնեն կոմպոզիտորի բալետային երաժշտության հիման վրա բեմադրված մեկական կատարում:

Մրցույթին մասնակցում է Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կիրգիզիայից, Ճապոնիայից, Ուկրաինայից և այլ երկրներից բալետի 47 արտիստ՝ 19–26 տարեկան:

2006-ից անցկացվող «Աշխարհի երիտասարդ բալետ» 6-րդ միջազգային մրցույթի նպատակը բալետի երիտասարդ արտիստների համար մասնագիտական զարգացման հարթակի ստեղծումն է: