27 մարտի 2007 - 18:47 AMT
Եվրոպայի քաղաքական գործիչները ցավակցություններ են հայտնել ՀՀ վարչապետի մահվան կապակցությամբ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցական ուղերձներն են փոխանցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսը, ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: