27 մարտի 2007 - 19:05 AMT
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Վրաստանի եւ Ուկրաինայի ՆԱՏՕ մտնելու աջակցության մասին օրինագծին
ՆԱՏՕ Վրաստանի եւ Ուկրաինայի մտնելու աջակցության մասին օրինագիծն ուղարկել են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին` հաստատելու համար: Այդ փաստաթուղթը, որն ստացել է «ՆԱՏՕ-ի շրջանակներում ազատությունների ամրապնդման մասին օրենք» անվանումը, երկուշաբվթի վերջնական ձեւով հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից: Այն, մասնավորապես, ենթադրում է ԱՄՆ-ի բյուջեից ֆինանսական միջոցների հատկացում ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության համար նախապատրաստության ծրագրի շրջանակներում: Օրինագիծը հանձնվել է ԱՄՆ նախագահի ստորագրմանը համաձայնեցման հանձնաժողովի կողմից դրա վերջնական տեքստի հաստատումից հետո: Դրա առաջին տարբերակը միաձայն հաստատվել է Ներկայացուցիչների պալատի կողմից մարտի 6-ին, իսկ Սենատի կողմից գրեթե նույն տեքստը մարտի 15-ին:

Փաստաթղթի ներածականում ասվում է, որ այն ուղղված է «ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման աջակցությանը եւ նոր անդամների ընգրկման աջակցությանը»: Նշվում է, որ «Եվրոպայում կայունության եւ անվտանգության հետագա պահպանությունը, գոյություն ունեցող եվրոպական կառույցներում նոր ծնվող ժողովդրավարությունների ռազմական, տնտեսական եւ քաղաքական ինտեգրում են պահանջում»:

Այդ կապակցությամբ, փաստաթղթում նշվում են Վրաստանը, Ուկրաինան, Ալբանիան, Խորվատիան եւ Մակեդոնիան:

Փաստաթղթով ենթադրվում է նշված երկրներին ֆինանսական օգնության հատկացում դրանց անվտանգության ամրապնդմանն աջակցելու շրջանակներում: Օրինագծի տեքստում գումար չի նշվում, սակայն ավելի վաղ Բուշի աշխատակազմի ներկայացուցիչները նշում էին, որ Վրաստանը կարող է 10 մլն. դոլար ստանալ, Մակեդոնիան` 3,6 մլն., Ալբանիան` 3,2 մլն., Խորվատիան` 3 մլն դոլար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: