25 հունիսի 2016 - 16:27 AMT
The Telegraph. Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ էլ ավելի սրելով Թուրքիայի հետ հարաբերությունները

Հայաստան կատարած իր ուղևորության երկրորդ օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապը այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Երևանում Հայոց ցեղասպանության գլխավոր հուշահամալիր, դրանով սրելով Վատիկանի ու Թուրքիայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները. Այսպես է գրում The Telegraph պարբերականը:

«Ֆրանցիսկոս պապը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ ծաղկեպսակ դրեց հուշահամալիրում և աղոթեց Ծիծեռնակաբերդում, որտեղ 12 հսկա սյուները խորհրդանշում են այն 12 նահանգները, որտեղ թուրքերը կոտորել են 1.5 մլն հայերի 1915-17 թթ-ի ընթացքում»,-գրում է պարբերականը, հայտնում է Panorama.am-ը:

The Telegraph-ը մեջբերում է նաև Պապի՝ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքումարած գրությունը:

The New York Times. Պապը շեղվում է չափազանց զգուշավոր ելույթի տեքստից՝ ասելով «ցեղասպանություն»