27 մարտի 2007 - 21:14 AMT
ՌԴ կառավարությունը Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությանը կներկայացնի Իգոր Լեւիտինը
Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությանը կգլխավորի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել աղբյուրը Ռուսաստանի կառավարությունում: Ենթադրվում է, որ ՌԴ կառավարական պատվիրակությունը Երեւան կժամանի մարտի 28-ի առավոտյան, սակայն չի բացառվում, որ թռիչքը կկայանա մարտի 27-ի երեկոյան: