26 հունիսի 2016 - 12:50 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հռոմի պապ. Լսենք խոնարհների և աղքատների ձայնը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ելույթ է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագի ընթացքում:

«Այս օրերին, Ձերդ Սրբությունը սեփական տան դռները բացեց ինձ, եւ զգացինք թէ «ինչ գեղեցիկ եւ ինչքան քաղցր է, որ եղբայրները միասին բնակվեն», - ընդգծել է Հռոմի պապը:

«Հայ Եկեղեցին խաղաղությամբ ընթանա և մեր միջև խաղաղությունը կատարյալ լինի: Բոլորի մեջ ծնովի միության հզոր ցանկությոն, այնպիսի միության, որ պետք չէ լինի «ո՛չ ենթարկություն մեկը մյուսին, ո՛չ կլանում, այլ առավել ընկալում բոլոր շնորհների, որ Աստված տվել է յուրաքանչյուրին՝ ամբողջ աշխարհին հայտնելու համար փրկագրոծության մեծ խորհրուրդը», - շեշտել է Ֆրանցիսկոսը:

«Սրբերի հորդորներն ընդունենք, լսենք խոնարհների և աղքատների ձայնը, ատելության բազմաթիվ զոհերին, որ տառապեցին և իրենց կյանքը զոհեցին հավատի համար. ականջ դնենք նոր սերունդներին, որ անցյալի բաժանումներից ազատ ապագա են խնդրում: Այս սրբատեղիից կրկին սփռվի ճաճանչափայլ լույսը. այս երկրի լուսավորիչին՝ ձեր Ավետարանի Հոր՝ Սուրբ Գրիգորի հավատի լույսին միանա սիրո լույսը՝ որ ներում և հաշտում է», - նշել է նա:

Հունիսի 25-ին Հռոմի պապը հայ և թուրք ժողովուրդներին հաշտություն, Ղարաբաղին՝ խաղաղություն է մաղթել:

ՖՈՏՈՇԱՐՔ