Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ թիմից հեռանալու հնարավորության մասին:
«Այս շաբաթվա ընթացքում կգնահատենք իրավիճակը: Ցանկանալի է, որպեսզի ֆուտբոլիստների հետ կապված բոլոր հարցերը կարգավորվեն մինչև մարզումների մեկնարկը: Շատ բարդ որոշում է»,- ասել է Վատցկեն, Kicker-ին հղումով գրում է Armsport.am-ը:
Հաղորդվում է, որ «Բորուսիան» հաջորդ մրցաշրջանին կսկսի նախապատրաստվել հուլիսի 4-ից:
«Մանչեսթեր Յունայթեդը» ծանր բանակցությունների արդյունքում գրեթե ավարտին է հասցրել «Պարի-Սեն Ժերմենի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի ու Դորթմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերման գործընթացը:
Ինչպես գրում է The Guardian-ը, ակումբի նոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ավարտել երկու խաղացողների գնման գործարքները մինչև հուլիս կամ դրա առաջին օրերի ընթացքում: Երկու խաղացողների գործակալն էլ իտալացի Մինո Ռայոլան է: Մխիթարյանին, ըստ ամենայնի, 4-5 տարվա պայմանագիր կառաջարկվի:
Կարդացեք նաև՝ The Guardian. «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանին 4-5 տարվա պայմանագիր կառաջարկի