27 հունիսի 2016 - 13:22 AMT
ԸՕ նախագիծը չեղյալ կհամարվի ֆինանսավորման բացակայության դեպքում

Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում սկսել են քննակել քաղաքական ուժերի միջև կոնսենսուսով ընդունված Ընտական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

2016-ի հունիս 16-ին կայացել է ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական համաձայնություն (կոնսենսուս), որի շրջանակներում քաղաքական ուժերը համաձայնություն են ձեռք բերել փոփոխություններ և լրացումներ կատարել Ընտրական օրենսգիրքում` դրանում արտացոլելով համաձայնության արդյունքում առաջարկվող դրույթները և միջոցառումները: Բացի կոնսենսունսի արդյունքում ամրագրվող դրույթներից անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև դիտորդների ստուգարքի վերաբերյալ կանոններ, ինչպես նաև բողոքարկման համար սահմանված ժամկետները:

Փաստաթուղթը խորհրդարանականներին ներկայացնելիս հիմնական զեկուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ նույն փաթեթում կատարվել է երկու տարբեր փոփոխություն ու բացատրեց՝ ինչու. «Բանն այն է, որ փոփոխությունների մի մասը կարող է ուժի մեջ մտնել անմիջապես, չի պահանջում լրացուցիչ ֆինանսական ռեսուսներ։ Իսկ երկրորդ նախագիծը կախված է ֆինանսներից։

Առ այս պահը մենք ֆինանսավորում ստանալու վեջնական ու հաստատուն խոստում չունենք ու չենք կարող այս պահին երաշխավորել, որ կլինի ֆինանսավորում։ Իսկ պահանջվում է 16 մլն եվրո, որից միայն երեք միլիոն եվրոն է կառավարությունը տրամադրելու»։

Հարությունյանն ասել է, որ այս պահին դժվար է ասել, թե կհաջողվի՞ ապահովել ֆինանսավորում, թե՞ ոչ, բայց պետք է այնպես անել, որ ժամանակին ապահովվեն ֆինանսները, քանի որ էլեկտրոնային համակարգով պետք է կատարվի նույնականացման քարտ չունեցող քաղաքացիների նախագրանցում, գրում է Panorama.am-ը։

«Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ օրենքի ուժի մեջ մտնելը դարձված է պայմանական. եթե համապատասխան ֆինանսավորում ապահովվի մինչև սեպտեմբերի մեկը, ԿԸՀ-ն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ և օրենքը կմտնի ուժի մեջ։ Իսկ գումար չլինելու դեպքում սեպտեմբերի մեկին օրենքը կհամարվի չեղյալ», -հայտարարել է Հարությունյանը։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրոպական միության պատվիրակության կողմից ծրագիրը գնահատվել է 16 մլն դոլար:

Քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նկատել է, որ չի տեսնում կառավարության քայլերում շահագրգռվածություն ֆինանսներ հայթայթելու հարցում և հոդորեց բաց, թափանցիկ գործել դոնորների հետ աշխատելու և գումարներ գտնելու հարցում։

Ի պատասխան Հարությունյանն ասել է, որ այս նախագծի վրա իրենք շատ են չարչարվել ու շատ կուզենային, որ այն կյանքի կոչվեր։ Նաև տեղեկացրել է, որ դոնորների հետ հանդիպումնեը շարունակվում են։