27 հունիսի 2016 - 15:36 AMT
Սողանք՝ Շահումյան գյուղում. Տներ են վնասվել

Հունիսի 27-ին` ժամը 10.42-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցի թիվ 10 փակուղու 16-րդ և 18-րդ տները հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքի պատճառով կրել են նյութական մեծ վնաս, իսկ նույն փողոցում գտնվող մնացած 4-ը շարունակում են մնալ վտանգային գոտում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կարդացեք նաև՝ Արթիկում սելավից տուժածներին աջակցելու համար հաշմեհամար է բացվել