28 մարտի 2007 - 16:53 AMT
Մեթյու Բրայզա. «Հայաստանի վարչապետը կառուցողական գործընկեր էր»
«Անդրանիկ Մարգարյանը լավ եւ կառուցողական գործընկեր էր»,-հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հրաժեշտի սգո արարողության ժամանակ: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է վարչապետի հանկարծահաս մահը անդրադառնալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա` Բրայզան նկատել է, որ սգո այս օրը չի կարող կանխատեսումներ անել, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: