28 մարտի 2007 - 19:02 AMT
ԱՄՆ-ն զորավարժություններ է անցկացնում Իրանի մերձակայքում
Պարսից ծոցի շրջանում սկսվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի վերջին տարիների խոշորագույն զորավարժությունները: Զորավարժություններին մասնակցոմ են երկու ավիակիրներ, ռազմական նավերի երկու հարվածային խումբ եւ հարյուրից ավելի մարտական ինքնաթիռներ: Ընդամենը զորավարժություններին մասնակցում են շուրջ 10 հազար զինծառայողներ: ԱՄՆ ռազմական հրամանատարության ծրագրերում է ուսումնական հարձակողական գործողության անցկացում բավականին մեծ ծովային տարածքում Իրանի ջրային սահմանից ոչ հեռու:

ԱՄՆ Հինգերորվ նավատորմի ներկայացուցիչ Քեվին Աանդհալի խոսքերով, նավերը չեն մոտենա Իրանի ջրային տարածքին: Իրանի կողմից բրիտանացի նավաստիների ձերբակալման հետ այս զորավարժությունները կապված չեն: «Պետք չէ նաեւ դրանք դիտարկել որպես սպառնալիք Թեհրանին»,-հավելել է Աանդհալը: Զորավարժությունները մի քնաի օր կտեւեն, թե երբ դրանք կավարտվեն դեռեւս հայտնի չէ:

Ներկայումս Իրանից դեպի հարավ, Արաբական ծովում, որը միացնում է Պարսից ծոցը Օրմուզի նեղուցի հետ, անցնում են ֆրանսիական ՌԾՈՒ-ի զորավարժությունները, որոնք գործում են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի կազմում: Ֆրանսիացիաների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը, ինչպես ճշտել է Աանհալը, չի ծրագրվում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: