29 հունիսի 2016 - 09:38 AMT
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կրակել է ԴՇԿ գնդացիրներից

Հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` հյուսիսային ուղղությամբ կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հիմնականում հանգիստ է եղել: Որոշ հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է մի քանի ոչ թիրախային կրակոցներ: